Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Դուոդենիտ (տասներկումատնյա աղիքի բորբոքում)

Բորբոքական պրոցես է, որն ընդգրկում է տասներկումատնյա աղիքի բոլոր շերտերը կամ միայն լորձաթաղանթը։ Տարբերում են առաջնային և երկրորդային դուոդենիտներ։ Առաջնային դուոդենիտը հազվադեպ հանդիպող հիվանդություն է։ Այն զարգանում է տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթի վրա ստամոքսի թթվային պարունակության պրոտեոլիտիկ ֆերմենտների երկարատև ազդեցությամբ, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի դիսֆունկցիաների ժամանակ, պարազիտների ազդեցությունից (լյամբլիաներ, անկիլոստոմ, ասկարիդներ), գրգռող սննդամթերքի առատ օգտագործումից, նյարդային լարվածությունից, հորմոնային տեղաշարժերից և այլն։ Երկրորդային դուոդենիտն ուղեկցող հիվանդություն է, որը կարող է լինել մի շարք տեղային և ընդհանուր հիվանդությունների (գաստրիտ, պանկրեատիտ, հեպատիտ, ուռեմիա և այլն) հետևանքով։

Դուոդենիտի զարգացման մեջ մեծ դեր ունի դոուդենոստազը, որը նպաստում է խմորման պրոցեսների առաջացմանը և երկրորդային վարակի միացմանը։ Վարակների, ինտոքսիկացիաների դեպքում արյան մեջ գտնվող ախտածին գործոնները արտազատվում են լեղով կամ տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթով և կարող են առաջացնել բորբոքում։ Տասներկումատնյա աղիքի նյարդառեֆլեքսային սերտ կապը մարսողական համակարգի այլ օրգանների հետ նպաստում է ընդերա-կեղևա-ընդերային ճանապարհով դոուդենիտի զարգացմանը։

Ըստ կլինիկական ընթացքի տարբերում են`

  1. սուր և
  2. քրոնիկական դոուդենտիներ։

 

Սուր դուոդենիտ։ Մեծ մասամբ զուգակցվում է ստամոքսի լորձաթաղանթի բորբոքային հիվանդություններով։ Սուր դուոդենիտն ընթանում է սուր սննդային ինտոքսիկացիայի ձևով։

Հիվանդները գանգատվում են որովայնային, վերորովայնային շրջանի ցավերից, սրտխառնոցից։ Սկսվում է հաճախակի փսխումով, ընդհանուր թուլությամբ։ Որովայնի շոշափման ժամանակ պորտից վերև և աջ կողմում ցավոտություն է հայտնաբերվում։ Երբեմն նկատվում են որովայնամզի գրգռման ախտանիշներ, տենդ։ Արյան հետազոտությունը հայտնաբերում է նեյտրոֆիլային լեյկոցիտոզ, արագացած ԷՆԱ։ Դուոդենալ զոնդավորումը և դուոդենոֆիբրոսկոպիան հակացուցված են։ Սուր դուոդենիտները լինում են կատառային, էրոզիվ-խոցային և ֆլեգմանոզ։ Սուր կատառային և էրոզիվ-խոցային դուոդենիտները սովորաբար ավարտվում են առողջացումով։ Ֆլեգմանոզ դուոդենիտի դեպքում, որը երեխաների մոտ հազվադեպ է հանդիպում, կանխագուշակումը լուրջ է։ Հնարավոր են արյունահոսություններ, թափածակում, սուր պանկրեատիտի զարգացում։

 

Քրոնիկական դուոդենիտ։ Հաճախ զարգանում է քրոնիկական գաստրիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության, քրոնիկական պանկրեատիտի, լյամբլիոզի ժամանակ։ Շատ հազվադեպ քրոնիկական դուոդենիտը կարող է լինել առաջնային և զարգանալ բարձր տարիքի երեխաների մոտ անկանոն սնման դեպքում, երբ գրգռող սննդամթերք են օգտագործվում։

Կլինիկորեն արտահայտվում է վերորովայնային շրջանի ցավերով և մարողության խանգարման երևույթներով։ Ցավերն ուժգնանում են քաղցած վիճակում կամ ուտելուց 1,5-2 ժամ հետո։ Ցավերը հաճախ հայտնվում են գիշերային ժամերին, երբեմն ավելի ուժգին են օրվա երկրորդ կեսին, երեկոյան։ Մարողության խանգարման երևույթներից նկատվում են այրոցք, բերանի դառնություն, սրտխառնոց, փսխում։ Հիվանդները հաճախ տառապում են փորկապությամբ, անհանգստացնում է գլխացավը, հոգնածությունը։

Ախտորոշումը հաստատում է դուոդենոֆիբրոսկոպիան, որը հնարավորություն է տալիս տարբերակել քրոնիկական դուոդենիտը տասներկու մատնյա աղիքի խոցային հիվանդությունից։ Անհրաժեշտության դեպքում կատարում են տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթի բիոպսիա և ճշտում վերջինիս հյուսվածաբանական փոփոխությունները։ Ռենտգենաբանական հետազոտությամբ որոշվում են ստամոքսի լորձաթաղանթի մակերեսի փոփոխությունները, տասներկումատնյա աղիքի դիսկինեզիան։

Քրոնիկական դուոդենտի ընթացքը ցիկլային է՝ սրացման փուլը փոխարինվում է ռեմիսիայի փուլով։

 

Բուժումը։ Սուր դուոդենիտի դեպքում ցուցված են ստամոքսի լվացում, քաղցածություն՝ 1-2 օր տևողությամբ, անկողնային ռեժիմ։ Հետագա օրերին նշանակվում է № 1ա-1 դիետա։ Ֆլեգմանոզ դուոդենիտի դեպքում ցուցված է վիրաhատական բուժում։ Քրոնիկական դուոդենիտի սրացման ժամանակ բուժումն այնպիսին է, ինչպես և սուր դուոդենիտի դեպքում։ Առաջին հերթին կատարվում է հիմնական հիվանդության բուժում (գաստրիտ, խոցային հիվանդություն, պանկրեատիտ և այլն)։ Ռեգեներացիայի պրոցեսների բարելավման նպատակով նշանակվում են վիտամիններ B1, B6, B12, սպիտակուցային հիդրոլիզատների ներերակային կաթիլային ներարկումներ և այլն։ Ռեմիսիայի փուլում կամ վերջին սրացումից 2-3 ամիս հետո ցուցված են սանատոր բուժում, ներքին ընդունման ձևով հանքային ջրերի օգտագործումով (Էսենտուկի, ժելեզնովոդսկ, Պյատիգորսկ, Ջերմուկ, Հանքավան) ցեխաբուժություն, հանքային լոգանքներ։

Քրոնիկական դուոդենիտով հիվանդները պետք է գտնվեն դիսպանսեր հսկողության տակ։ Ցուցված է հակառեցիդիվային բուժման կուրսերի կիրառումը։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ